Սվին Բովանդակություն Պատմություն | Դասակարգում | Ժամանակակից օգտագործում | Սվինամարտ | Սվինը և ժամանակակից զինված ուժերը | Պատկերասրահ | Ծանոթագրություններ | Գրականություն | Արտաքին հղումներ | Նավարկման ցանկПентагон отказывается от штыкаMilitary cross for bayonet chargeПравила для обучения употреблению в бою штыка. — СПб.: Военная типография, 1861Люгарр А. Руководство фехтования на штыках. — СПб.: В. Березовский, 1905Руководство по подготовке к рукопашному бою Красной Армии. — Воениздат НКО СССР, 1941Тарасов А. А. Уничтожай врага в рукопашной схватке. — М.: Воениздат НКО СССР, 1941Սվին դանակի պատմությունըՎանդալեն Բեհայմ: Զենքերի հանրագիտարանՎերմախտի սվին դանակըՍվինամարտ՝ Ինքնապաշտպանության Ռուսական Հայրենական համակարգով
Սառը զենքեր այբբենական կարգովԴանակներ
ՖրանսիայիԲայոնֆուտմուշկետիտեգինձեռնամարտումհրազենհրացանիբազմալիցք հրացանիհետևակազորումզորքի տեսակներումձեռնամարտիհրացանովԽՍՀՄկարաբիններովսուսերամարտըհակահարձակմանզինամթերքը2010ԱՄՆ ԲանակըՊենտագոնիԱՄՆ Ծովային հետևակը2009լեյտենանտՌազմական ԽաչթալիբներիգնդացրորդինՄեծ համաշխարհային պատերազմ19416Х2ԱԿ-476Х3Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատի6Х4Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատիԱԿ-74Կարաբին Սիմոնովի
(function()var node=document.getElementById("mw-dismissablenotice-anonplace");if(node)node.outerHTML="u003Cdiv class="mw-dismissable-notice"u003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-close"u003E[u003Ca tabindex="0" role="button"u003Eփակելu003C/au003E]u003C/divu003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-body"u003Eu003Cdiv id="localNotice" lang="hy" dir="ltr"u003Eu003Cp class="mw-empty-elt"u003Eu003C/pu003Eu003C/divu003Eu003C/divu003Eu003C/divu003E";());
Սվին
Jump to navigation
Jump to search
Սվին, զինվորական հրացանի փողի ծայրին հագցվող և իբրև պատերազմական զենք՝ խոցելու համար գործածվող սրածայր պողպատե ձող կամ դանակաձև սայր։
Բովանդակություն
1 Պատմություն
2 Դասակարգում
3 Ժամանակակից օգտագործում
4 Սվինամարտ
5 Սվինը և ժամանակակից զինված ուժերը
6 Պատկերասրահ
7 Ծանոթագրություններ
8 Գրականություն
9 Արտաքին հղումներ
Պատմություն |
Ըստ ավանդության, հրազենին կցված սվինի գործածումը սկիզբ է առել 17-րդ դարի առաջին կեսին, հարավարևմտյան Ֆրանսիայի Բայոն քաղաքում, այստեղից էլ՝ ֆրանսերեն baïonnette բառը («սվին»), որը օգտագործվում է աշխարհի գրեթե բոլոր լեզուներում։ Ժամանակակիցների նկարագրությամբ, վաղ տեսակի սվինն իրենից ներկայացնում էր մոտավորապես մեկ ֆուտ երկարություն ունեցող ուղիղ, երկկողմանի մետաղյա սայր, փայտե բռնակոթով, որը կարելի էր փակցնել մուշկետի փողին։ Հետագայում այս նորաստեղծ զենքի չափսերը բավականաչափ փոքրացվել էին, և նրա համբավն ու կիրառումը լայն տարածում էր գտել ամբողջ Եվրոպայում։ Շուտով այն փոխարինեց տեգին։
Առաջին սվինները լուրջ թերություններ ունեին. օրինակ՝ ձեռնամարտում օգտագործելու համար սվինը պետք էր մտցնել մուշկետի փողի մեջ և հետևաբար զենքն այլևս հնարավոր չէր օգտագործել որպես հրազեն։ Բացի այդ, շատ դեպքերում սվինը խցկվում էր հրացանի փողի մեջ և այն դժվար էր կամ անկարելի էր դուրս հանել։ 17-րդ դարի վերջերում սվինի փակցման մեխանիզմը կատարելագործվել էր՝ բռնակի վրա օղակ ավելացնելով, որի շնորհիվ այն կարելի էր ամրացնել հրացանի փողի ծայրի շուրջ։
Դասակարգում |
Ըստ շեղբի ձևերի տարբերվում են՝
- ասեղնավոր՝
- կլոր,
- թրաշավոր՝
- եռակող (երբեմն այն անվանում են նաև ռուսական),
- քառակող (դրա տարատեսակն է համարվում շեղանկյուն շեղբը),
- տավրաձև (T-աձև կտրվածքով)
- շեղբավոր՝
- սվին վաղր (այդ թվում նաև յաթաղանի սվինը)
- սվին դանակ՝ դանակային տիպի տափակ շեղբ (երբեմն կռնակի վրա առկա է ատամնավոր սրվածք) ձեռքի բռնվածքի համար կոթով, ինչպես նաև զենքին և պատյանին ամրացվելու հարմարանքով, կարող է օգտագործվել նաև որպես սղոց կամ կծաքցան:
- գործիքային՝
- սվին բահ,
- սվին շամփուր,
- սվին երկճղի հենակ (օրինակ՝ սվինը Սիմոնովի ավտոմատ հրացանի համար),
- սվին սղոց (նաև կարող է դասվել շեղբավոր սվինի հատուկ տարատեսակին),
- և այլն։
Ըստ ամրացման տեսակի՝
- հանովի
- չհանվող
Ժամանակակից օգտագործում |
Զինյալ ուժերում բազմալիցք հրացանի արմատավորման և զարգացման հետևանքով սվինի դերը մարտական գործողություններում բավականին ընկավ, թեև բանակներում (հետևակազորում և այլ զորքի տեսակներում) շարունակվում է սվինի կիրառման զինամարզանքները։
Սվինամարտ |
Ժամանակակից ձեռնամարտի կարևոր խնդիրներից մեկն է համարվում սվինամարտին տիրապետելու հմտությունը, այսինքն ավտոմատով կամ հրացանով, որոնց ամրակցված է սվինը։
XX հարյուրամյակի 40-50-ական և 60-ական թվականներին ԽՍՀՄ-ում գոյություն ուներ այնպիսի մարզաձև, ինչպիսին է առաձգական սվինով կարաբիններով սուսերամարտը: Անց էին կացվում սվինամարտի ԽՍՀՄ և Զիված ուժերի առաջնություններ։ Այդ մրցումները համարվում էին մարտիկի հավելյալ պատրաստությունը զենքով ձեռնամարտ վարելու, մարտին հոգեպես պատրաստ լինելու և գոտեմարտի ժամանակ հոգեբանական կայունության համար։
Սվինամարտի համալիր պատրաստությունը թույլ է տալիս վստահ մարտը վարել ինչպես զենքով, այդպես էլ առանց դրա։ Կարաբինով պաշտպանվելու և հարձակվելու սկզբունքների ընդհանուր օրենքները պատրաստության մարզա-խաղային ձևում տեղափոխվում են ժամանակակից զենքի վրա և յուրացվում են պաշտպանողական գործողություններ հակահարձակման անցնելու գործողությունների հետ մեկտեղ։
Այդ ամենը զինծառայողին թույլ է տալիս հոգեպես պատրաստված լինել զինամթերքը ծախսելու դեպքում անցնել զենքով ձեռնամարտի՝ առանց զենքը գետնին վայր դնելու։
Սվինը և ժամանակակից զինված ուժերը |
2010 թվականի մարտին ԱՄՆ Բանակը որոշում է կայացրել հրաժարվել սվինից և զինվորներին սվինամարտի հնարքներն սովորեցնելուց։ Այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ Պենտագոնի կարծիքով, ժամանակակից պատերազմի պայմաններում սվինը այլևս անհրաժեշտ և հուսալի զենք չի համարվում։ Այնուամենայնիվ, ԱՄՆ Ծովային հետևակը հայտարարել է, որ սվինից դեռ չի պատրաստվում հրաժարվել[1]:
2009 թվականի սեպտեմբերին Թագավորական Շոտլանդական գնդի լեյտենանտ Ջ. Ադամսոնը պարգևատրվել է Ռազմական Խաչ շքանշանով նրա համար, որ մերձամարտում սվին դանակի հարվածով սպանել է թալիբների գնդացրորդին (նրա հրացանի փամփուշտները վերջացել էին, իսկ վերալիցքավորելու ժամանակ չկար)[2]:
Պատկերասրահ |
Ռուսական բանակի զինվորի սվինը և տեգով սաղավարտը, 1862 թվական։
Ռուսական հետևակ, սվինները ամրացված են հրացաններին։
Կարմիր Բանակի մարտիկները անցնում են հարձակման։ Մեծ համաշխարհային պատերազմ, 1941 թվական։
6Х2 չափի շեղբավոր սվին դանակ ԱԿ-47 հրացանի համար։
6Х3 չափի սվին-դանակ Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատի համար, ատամնավոր կռնակով։
6Х4 չափի ատամնավոր սվին դանակ Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատի և ԱԿ-74-ի համար։
Սվին դանակը ամրացված է հրացանին։
Պատվո պահակի հեծելազորի դրոշակներ կարաբինի սվինի վրա։
Կարաբին Սիմոնովի (ՍԿՍ) սվինները։
Կարաբին Սիմոնովի սվինը (նախագահական գնդի պատվո պահակի հերթափոխ)։
Ծանոթագրություններ |
↑ Пентагон отказывается от штыка
↑ Military cross for bayonet charge
Գրականություն |
- Սվին//Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան, Սանկտ Պետերբուրգ, 1890—1907 թվականներ
- Жук А. Б. Справочник по стрелковому оружию. Револьверы, пистолеты, винтовки, пистолеты-пулемёты, автоматы. — М.: Воениздат, 1993. ISBN 5-203-01660-7
- Правила для обучения употреблению в бою штыка. — СПб.: Военная типография, 1861
Люгарр А. Руководство фехтования на штыках. — СПб.: В. Березовский, 1905- Руководство по подготовке к рукопашному бою Красной Армии. — Воениздат НКО СССР, 1941
Тарасов А. А. Уничтожай врага в рукопашной схватке. — М.: Воениздат НКО СССР, 1941
Травников А. И. Штыковой бой. Боевые приёмы прикладного раздела оперативного карате по системе спецназа КГБ., М.: M&D Production, 2007.ISBN 978-5-902830-06-1
Արտաքին հղումներ |
- Սվին դանակի պատմությունը
- Վանդալեն Բեհայմ: Զենքերի հանրագիտարան
- Վերմախտի սվին դանակը
- Սվինամարտ՝ Ինքնապաշտպանության Ռուսական Հայրենական համակարգով
Կատեգորիաներ:
- Սառը զենքեր այբբենական կարգով
- Դանակներ
(window.RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgPageParseReport":"limitreport":"cputime":"0.084","walltime":"0.118","ppvisitednodes":"value":118,"limit":1000000,"ppgeneratednodes":"value":0,"limit":1500000,"postexpandincludesize":"value":124,"limit":2097152,"templateargumentsize":"value":0,"limit":2097152,"expansiondepth":"value":4,"limit":40,"expensivefunctioncount":"value":0,"limit":500,"unstrip-depth":"value":0,"limit":20,"unstrip-size":"value":9510,"limit":5000000,"entityaccesscount":"value":0,"limit":400,"timingprofile":["100.00% 5.495 1 Կաղապար:Ծանցանկ","100.00% 5.495 1 -total"],"cachereport":"origin":"mw1272","timestamp":"20190329190312","ttl":2592000,"transientcontent":false););"@context":"https://schema.org","@type":"Article","name":"u054du057eu056bu0576","url":"https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BE%D5%AB%D5%B6","sameAs":"http://www.wikidata.org/entity/Q173366","mainEntity":"http://www.wikidata.org/entity/Q173366","author":"@type":"Organization","name":"Contributors to Wikimedia projects","publisher":"@type":"Organization","name":"Wikimedia Foundation, Inc.","logo":"@type":"ImageObject","url":"https://www.wikimedia.org/static/images/wmf-hor-googpub.png","datePublished":"2010-01-02T02:24:13Z","dateModified":"2017-12-19T12:44:19Z","image":"https://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/5e/Svin.jpg"(window.RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgBackendResponseTime":135,"wgHostname":"mw1266"););